Նյարդաբանություն
Թյուր պատկերացումներ էպիլեպսիայի մասին
Էպիլեպսիայի հետ կապված որոշ մոլորություններ հարյուրամյակների պատմություն ունեն, բայց մինչ այժմ էլ շարունակում են մարդկանց միտքը վրդովել: Ստորեւ հիվանդության մասին ամենատարածված 13 թյուր պատկերացնումներն ենք ներկայացնում.
- Ցնցումային նոպան էպիլեպսիայի նշան է
Էպիլեպսիա կարող է ախտորոշվել միայն այն դեպքում, երբ հիվանդի մոտ 24 եւ ավելի ժամ ընդիմիջումով առնվազն երկու, առանց ակնառու պատճառների ցնցումային նոպա է նկատվում: Ակնառու պատճառ կարող են համարվել ալկոհոլի չարաշահումը, անքնությունը կամ նոր դեղամիջոցի փորձարկումը: - Էպիլեպսիայի կրողները մտավոր հիվանդություն կամ անկայուն ներաշխարհ ունեն
Էպիլեպսիան հովանոցային եզրույթ է, որն իր մեջ ավելի քան 20 տիպի ֆունկցիոնալ եւ ֆիզիկական` հոգեկանի հետ կապ չունեցող խանգարումներ է պարունակում: - Էպիլեպտիկ խանգարում ունեցող մարդիկ չեն կարող խելացի լինել
Էպիլեպսիայով տառապող մարդու մտածելու ունակությունը միայն ցնցումային նոպաների եւ հետցնցումային կարճ շրջանի ընթացքում կամ հակացնցումային դեղամիջոցների ազդեցությամբ կարող է նվազել: - Էպիլեպտիկ խանգարում ունեցող մարդիկ չեն կարող ֆիզիկական կամ մտավոր ծանր աշխատանք կատարել
Բիզնեսում, կառավարական ոլորտներում, արդարադատության եւ բժշկական համակարգերում աշխատող առաջնարկարգ մասնագետների եւ պրոֆեսիոնալ մարզիկների թվում քիչ չեն այնպիսիները, ովքեր տառապում են էպիլեպսիայով: - Մոտալուտ նոպան կանխատեսելի է
Ոչ-ոք չի կարող կանխատեսել, թե երբ նոպա կսկսվի, չնայած ոմանք պնդում են, թե դրա մեկնարկից մի քանի վայրկյան առաջ կանխորոշիչ զգացողություն են ունենում: - Նոպան ցավ է պատճառում
Ցնցումների ընթացքում հիվանդների մեծ մասը կորցնում է գիտակցությունը եւ ոչ մի ցավ չի զգում: Մի փոքր անց, երբ ուշքի են գալիս, կարող են անհարմարություն կամ մկանային ցավ զգալ, եթե վայր են ընկել կամ եթե կծել են լեզուն (խոշոր ցնցման դեպքում): - Էպիլեպսիան երեխաների մոտ է տարածված
Հիվանդությունը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ: - Ցնցումային նոպայի ընթացքում հիվանդը կարող է կուլ տալ լեզուն
Անհնար է: Վատագույն դեպքում կարող է կծել այն: - Ցնցման ժամանակ հիվանդի բերանի մեջ պետք է ինչ-որ բան դնել
Երբեք նման բան չանել, քանի որ այդպես կարող եք վնասել նրան: Պարզապես կողքի շրջել եւ հեռու պահել մոտակա իրերից` մինչեւ ցնցումներն ինքնաբերաբար կանցնեն: Նոպայի` մի քանի րոպեից ավել տեւողության դեպքում հարկ է շտապ բժշկական օգնության դիմել: - Էպիլեպսիան արդյունավետ վերահսկման ենթակա չէ
Էպիլեպտիկ նոպաները նվազեցնելու, վերահսկելու եւ նույնիսկ, որոշ պայմանների առկայության դեպքում, բուժելու տարբեր եղանակներ կան: Հակացնցումային դեղամիջոցների օգնությամբ հնարավոր է նոպաների 70 տոկոսից ավելին վերահսկել: Մնացած 30 տոկոսի պարագայում վիրաբուժական միջամտության հեռանկարն է գործում, չնայած ամեն ինչ կախված է նրանից, թե հիվանդությունն ուղեղի որ հատվածում է սկիզբ առնում: - Էպիլեպսիայով տառապող կանայք չեն կարող կամ չպետք է հղիանան
Էպիլեպսիան նվազագույն ազդեցություն է գործում պտղի զարգացման վրա: Այդուհանդերձ, հակացնցումային դեղամիջոցները 2-10 տոկոս դեպքերում կարող են ծննդաբերական ռիսկեր առաջացնել: - Էպիլեպսիան ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է
Էպիլեպսիայի` ծնողից երեխային փոխանցման հավանականություն, իհարկե, կա, բայց բավականին ցածր, քանի որ մեկ գենի հետ կապված խնդիրը հազվադեպ դեպքերում է այս հիվանդության պատճառ դառնում: Այն սովորաբար մի շարք` ցրված գեների դեֆեկտի արդյունք է: - Էպիլեպտիկ հիվանդները չեն կարող նորմալ կյանք վարել
Հարկավոր է միայն էքստրեմալ իրավիճակներից խուսափել, երբ հավանական նոպան կարող է հիվանդին կամ շրջապատող մարդուն վնաս պատճառել:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն